Չորս քայլ դեպի խոնավ և սնուցված մաշկ Nrene-ից
Կիսվել
Գեղեցիկ և առողջ մաշկը սկսվում է ճիշտ խնամքից։ Երբ յուրաքանչյուր քայլ իր տեղում է, մաշկը ստանում է այն, ինչ իրականում անհրաժեշտ է՝ մաքրում, խոնավացում, սնուցում և պաշտպանություն։
Nrene Natural Cosmetics-ը առաջարկում է մաշկի խնամքի չորս հաջորդական քայլ, որոնք հիմնված են բնական բաղադրիչների վրա և աշխատում են միասին՝ ապահովելով խոնավ և սնուցված մաշկ։
Առաջին քայլով մաքրում ենք մաշկը
Դամասկյան վարդի էքստրակտով լվացվելու գելը մեղմորեն հեռացնում է աղտոտվածությունն ու դիմահարդարման մնացորդները՝ առանց խախտելու մաշկի բնական հավասարակշռությունը։ Մաշկը մաքրվում է, բայց չի չորանում, չի ձգվում, և պահպանվում է հարմարավետության զգացողությունը։
Վարդի էքստրակտը խորը խոնավեցնում և փափկեցնում է մաշկը՝ թողնելով մաքրության, թարմության և նուրբ փայլի զգացում։
Երկրորդ քայլով վերականգնում ենք մաշկի հավասարակշռությունը
Մաքրումից հետո մաշկը պատրաստ ենք դարձնում խորը խնամքի համար։ Երիցուկով, ալոե վերայով և հիալուրոնաթթվով խոնավեցնող տոները հանգստացնում է մաշկը, վերականգնում բնական pH-ը և նպաստում խոնավության պահպանմանը։
Թեթև կառուցվածքը արագ ներծծվում է՝ մաշկին հաղորդելով խնամված և հարթ տեսք։
Երրորդ քայլով խոնավացնում և սնուցում ենք մաշկը
Մակադամիայի, կարիտեի, կոկոսի, ժոժոբայի, նուշի և ցորենի ծլի յուղերով ստեղծված խորը խոնավեցնող քսուքը ապահովում է մաշկի երկարատև խոնավացում և սնուցում։
Քսուքը մաշկը դարձնում է խոնավ և սնուցված, բարելավում է դրա առաձգականությունն ու տոնուսը, իսկ SPF քսան պլյուս պաշտպանիչ համակարգը պաշտպանում է արևի վնասակար ազդեցությունից ամբողջ օրվա ընթացքում։
Չորրորդ քայլով խնամում ենք աչքերի շուրջ մաշկը
Ավոկադոյի յուղով, հիալուրոնաթթվով, ալոե վերայով և վիտամին E-ով հարստացված քսուքը նրբորեն խնամում է աչքերի շուրջ մաշկը՝ ապահովելով խորը խոնավացում և սնուցում։
Այն օգնում է հարթեցնել մանր կնճիռները և նվազեցնել հոգնածության նշանները՝ ապահովելով խնամված և լուսավոր տեսք։
Արդյունքը՝ խոնավ և սնուցված մաշկ
Երբ խնամքը կառուցված է ճիշտ քայլերով, մաշկը սկսում է արձագանքել։ Nrene-ի չորս քայլանոց խնամքը մաշկին վերադարձնում է առողջ փայլը, հարթությունն ու հարմարավետության զգացողությունը։