Ինչպե՞ս ընտրել ճիշտ շամպուն
Կիսվել
Մազաթափությունը, թեփը, յուղոտ կամ թուլացած մազերը հաճախ կապված են գլխամաշկի անհավասարակշռության հետ։ Ճիշտ ընտրված շամպունը առաջին և ամենակարևոր քայլն է առողջ մազերի վերականգնման ճանապարհին։
Nrene-ն ներկայացնում է հայկական բնական շամպունների շարք, ստեղծված բուսական էքստրակտների և ակտիվ բաղադրիչների համադրությամբ՝ գլխամաշկի նուրբ, բայց արդյունավետ խնամքի համար։
Բնական շամպուն սոճու բողբոջների էքստրակտով և ցորենի պրոտեինով
Շամպունը արդյունավետորեն մաքրում է գլխամաշկը՝ հեռացնելով յուղի ավելցուկը և ապահովելով թարմության զգացողություն։Սոճու բողբոջների էքստրակտը կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը և նպաստում մազարմատների ամրացմանը, իսկ ցորենի պրոտեինը սնուցում է մազերը՝ դարձնելով դրանք ավելի խիտ և կենսունակ։
Արդյունքը՝
• նվազեցնում է յուղոտությունը
• կանխում է մազաթափությունն ու թեփը
• խթանում է առողջ մազերի աճը
• հաղորդում է բնական ծավալ և փայլ
Հարմար է ամենօրյա օգտագործման համար։ Նախատեսված է յուղոտ մազերի համար։
Բնական շամպուն եղինջի էքստրակտով և կոկոսի յուղով
Շամպունը նրբորեն մաքրում է գլխամաշկը՝ միաժամանակ խոնավացնելով և սնուցելով մազերը։Եղինջի էքստրակտը ամրացնում է մազարմատները և խթանում աճը, իսկ կոկոսի յուղը փափկեցնում է մազերը և հաղորդում հարթություն։
Արդյունքը՝
• նվազեցնում է մազաթափությունը
• սնուցում և փափկեցնում է մազերը
• հաղորդում է խտություն և մետաքսյա փայլ
• դարձնում է մազերը ենթարկվող և ամուր
Հարմար է ամենօրյա օգտագործման համար։ Նախատեսված է չոր և նորմալ մազերի համար։
Բնական շամպուն գիհու պտուղների էքստրակտով
Շամպունը նրբորեն մաքրում է գլխամաշկը և արդյունավետորեն պայքարում է թեփի դեմ։
Գիհու պտուղների էքստրակտն ունի հակաբորբոքային և հակամանրէային ազդեցություն, նպաստում է գլխամաշկի հավասարակշռության վերականգնմանը և մազարմատների ամրապնդմանը։
Արդյունքը՝
• նվազեցնում է թեփն ու մազաթափությունը
• հաղորդում է մազերին խտություն և բնական ծավալ
• դարձնում է դրանք փափուկ և փայլուն
• նպաստում է առողջ մազերի աճին
Հարմար է ամենօրյա օգտագործման համար։ Նախատեսված է չոր և նորմալ մազերի համար։
Nrene-ի շամպունները մշակված են այնպես, որ ապահովեն ոչ միայն մազերի մաքրում, այլ նաև գլխամաշկի բնական հավասարակշռության պահպանումը։ Բուսական էքստրակտների և բնական յուղերի համադրությունը նպաստում է գլխամաշկի առողջ միջավայրի ձևավորմանը՝ առանց այն ծանրացնելու կամ գրգռելու։ Նուրբ, բայց նպատակային ազդեցության շնորհիվ շամպունները օգնում են լուծել կոնկրետ խնդիրներ՝ պահպանելով մազերի բնական ուժն ու կենսունակությունը։