Ինչո՞ւ է արևապաշտպան քսուքը կարևոր
Կիսվել
Արևի վնասակար ազդեցությունը պայմանավորված է հիմնականում երկու տեսակի ճառագայթներով՝ UVA և UVB։
• UVA ճառագայթները ներթափանցում են մաշկի խոր շերտեր և նպաստում են վաղաժամ ծերացմանը
• UVB ճառագայթները առաջացնում են այրում, կարմրություն և պիգմենտային փոփոխություններ
Արևապաշտպան միջոցի բացակայության դեպքում մաշկի բնական պաշտպանիչ շերտը աստիճանաբար թուլանում է, ինչի հետևանքով մաշկը դառնում է ավելի զգայուն և խոցելի։
Ինչպես ճիշտ ընտրել արևապաշտպան քսուք
Արևապաշտպան միջոց ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձնել հետևյալին․
Լայն սպեկտրի պաշտպանություն՝ քսուքը պետք է պաշտպանի ինչպես UVA, այնպես էլ UVB ճառագայթներից։
Ֆիլտրերի տեսակը՝ բնական հանքային ֆիլտրերը գործում են մաշկի մակերեսին՝ արտացոլելով ճառագայթները և չներթափանցելով մաշկի մեջ։
Բաղադրությունը՝ արևապաշտպան քսուքը պետք է միաժամանակ նաև խնամի մաշկը՝ ապահովելով խոնավացում և պաշտպանիչ շերտի ամրացում։
Օգտագործման հարմարավետությունը՝ ամենօրյա օգտագործման համար կարևոր է թեթև կառուցվածքը և մաշկի վրա հարմարավետ զգացողությունը։
Բնական և արդյունավետ լուծումներ ամենօրյա պաշտպանություն ապահովելու համար
Nrene-ի արևապաշտպանները ստեղծված են բնական հանքային ֆիլտրերի և բարձրորակ բուսական յուղերի հիմքով՝ ապահովելով հուսալի և լայն սպեկտրի պաշտպանություն UVA և UVB ճառագայթներից։ Դրանք նպաստում են մաշկի այրման, չորության և վաղաժամ ծերացման կանխարգելմանը՝ պահպանելով մաշկի բնական հավասարակշռությունն ու առողջ տեսքը։
Արևապաշտպանները պաշտպանում են մաշկը մինչև 99% արևի վնասակար ազդեցություններից։ Բնական հանքային ֆիլտրերը չեն ներթափանցում մաշկի մեջ, չեն առաջացնում գրգռվածություն և չեն թողնում հետքեր հագուստի վրա, ինչի շնորհիվ միջոցները հարմար են նաև զգայուն մաշկի համար։
Բանաձևերում ներառված են մոշի կորիզի յուղը, ազնվամորու կորիզի յուղը և կոկոսի յուղը, ինչպես նաև վիտամինները, որոնք խորապես խոնավացնում և փափկեցնում են մաշկը՝ ապահովելով հարմարավետ զգացողություն ամբողջ օրվա ընթացքում։ Այս բուսական յուղերը սնուցում են մաշկը, օգնում պահպանել դրա փափկությունն ու էլաստիկությունը և նպաստում մաշկի բնական պաշտպանիչ շերտի ամրապնդմանը։
Nrene-ի արևապաշտպանները խոնավեցնում են մաշկը և կարող են օգտագործվել նաև որպես դիմահարդարման հիմք։
Արևապաշտպանները հարմար են մաշկի բոլոր տեսակների համար, այդ թվում՝ յուղոտ մաշկի, և նախատեսված են ամենօրյա օգտագործման համար։ Կարելի է քսել անմիջապես արևի տակ դուրս գալուց առաջ։
Արևապաշտպան քսուքը մաշկի խնամքի կարևոր բաղադրիչ է ոչ միայն ամռանը, այլ ամբողջ տարվա ընթացքում։ Ճիշտ ընտրված արևապաշտպան միջոցը օգնում է պահպանել մաշկի առողջ տեսքը, խոնավությունը և երիտասարդությունը։