Արևապաշտպան քսուք SPF 50 - 50գ
Արևապաշտպան քսուք SPF 50 - 50գ
Չհաջողվեց բեռնել վերցնելու հասանելիությունը
Բնական հանքային ֆիլտրերի և բարձրորակ բուսական յուղերի հիմքով ստեղծված այս արևապաշտպան քսուքը ապահովում է հուսալի և լայն սպեկտրի պաշտպանություն UVA և UVB ճառագայթներից՝ կանխելով մաշկի այրումը, չորությունը և վաղաժամ ծերացումը։
Քսուքը պաշտպանում է մաշկը մինչև 99% արևի վնասակար ազդեցություններից՝ միաժամանակ պահպանելով դրա բնական հավասարակշռությունն ու առողջ տեսքը։ Բնական հանքային ֆիլտրերը չեն ներթափանցում մաշկի մեջ, չեն առաջացնում գրգռվածություն և չեն թողնում հետքեր հագուստի վրա, ինչի շնորհիվ այն անվտանգ է և հարմար նույնիսկ զգայուն մաշկի համար։
Բանաձևում ներառված ազնվամորու և մոշի կորիզի բնական յուղերը, խորապես խոնավացնում և փափկեցնում են մաշկը՝ ապահովելով հարմարավետ զգացողություն ամբողջ օրվա ընթացքում։ Այս արժեքավոր յուղերը հարուստ են վիտամիններով, հակաօքսիդանտներով և նպաստում են մաշկի պաշտպանական շերտի ամրապնդմանը։ Քսուքը խոնավեցնում է մաշկը և կարող է օգտագործվել նաև որպես դիմահարդարման հիմք։
Հարմար է չոր, նորմալ և կոմբինացված մաշկի տեսակների համար և նախատեսված է ամենօրյա օգտագործման համար։ Կարելի է քսել անմիջապես արևի տակ դուրս գալուց առաջ։
